երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Վարչապետը Սյունիքի մարզպետարանում անդրադարձել է սահմանային անվտանգության ապահովմանը, ինչպես նաեւ այսօր Ագարակում եւ Մեղրիում տեղի ունեցածին

Վարչապետը Սյունիքի մարզպետարանում անդրադարձել է սահմանային անվտանգության ապահովմանը, ինչպես նաեւ այսօր Ագարակում եւ Մեղրիում տեղի ունեցածին

Սյունիքի մարզպետարանում անցկացրել ենք խորհրդակցություն։ Այս մասին իր գրառման մեջ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
«Անդրադարձել եմ 44-օրյա պատերազմի հետեւանքով Սյունիքում ստեղծված իրավիճակին, կառավարության ձեռնարկած միջոցառումներին, սահմանային անվտանգության ապահովմանը, ինչպես նաեւ այսօր Ագարակում եւ Մեղրիում տեղի ունեցածին»,- գրել է վարչապետը։
 
Նշենք, այսօր Սյունիքի մարզում Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ մի խումբ անձինք սադրանքներ են հրահրել, բարձրացել նրա ծառայողական մեքենայի վրա, քաշքշել անվտանգության ծառայության աշխատակցին՝ պատռելով հագուստը, հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցրել: 
 
ՀՀ գլխավոր դատախազությունը Սյունիքում կատարված դեպքերի առնչությամբ ոստիկանությանը հանձնարարել է քրեադատավարական կարգով վարույթ իրականացնել: 

  • Կիսվել: