կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել է Սյունիքում կատարվածի առնչությամբ քրեադատավարական կարգով վարույթ իրականացնել

Դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել է Սյունիքում կատարվածի առնչությամբ քրեադատավարական կարգով վարույթ իրականացնել

ՀՀ գլխավոր դատախազությունը Սյունիքում կատարված դեպքերի առնչությամբ ոստիկանությանը հանձնարարել է քրեադատավարական կարգով վարույթ իրականացնել: Այդ մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Այսօր Սյունիքի մարզում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ մի խումբ անձինք սադրանքներ են հրահրել, բարձրացել նրա ծառայողական մեքենայի վրա, քաշքշել անվտանգության ծառայության աշխատակցին՝ պատռելով հագուստը, հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցրել: 

Ոստիկանության լրատվականից տեղեկացանք, որ այս պահի դրությամբ Սյունիքի դեպքերի հետ կապված բերման ենթարկվածներ չկան:

 

  • Կիսվել: