հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Վարչապետը կմեկնի ՌԴ․ Վ․ Կարապետյան

Վարչապետը կմեկնի ՌԴ․ Վ․ Կարապետյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կայցելի Ռուսաստան: Այս մասին դեկտեմբերի 13-ին Երևանում ընթացող «Լազարյան ակումբի» երրորդ նիստում հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։ 

Կարապետյանը նկատեց, որ նմանատիպ քննարկումները պետք է անցկացվի  լեզվի մասին օրենքին համապատասխան, ինչը նախատեսում է հայերենով թարգմանություն:

Կարապետյանը տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև տեղի է ունեցել 6 հանդիպում, դրանցից չորսն այս տարի, տեղի են ունեցել 2 երկրների վարչապետների հանդիպումներ: Սա երկրների միջև հարաբերությունների և վստահության մակարդակի արտահայտությունն է, շեշտեց Կարապետյանը:

Նրա խոսքով՝ հոկտեմբերի 1-ին Երևանում հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել պաշտոնական այցերի կազմակերպման մասին, և առաջիկա ամիսներին Հայաստանի վարչապետը պաշտոնական այցով ՌԴ կայցելի: «Մենք հաճույքով ՌԴ նախագահին կսպասենք Հայաստանում պաշտոնական այցով»,- ասաց Կարապետյանը՝ նշելով գերատեսչությունների և նախարարությունների արդյունավետ աշխատանքը: Նրա խոսքով՝ ՌԴ պաշտպանության և ԱԳ նախարարների այցերը Հայաստան արդյունավետ էին, ձեռք են բերվել պայմանավորվածություններ:

  • Կիսվել: