երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
Վարչապետը կառավարությունում փոփոխություններ է նախատեսում

Վարչապետը կառավարությունում փոփոխություններ է նախատեսում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության մեջ փոփոխություններ է նախատեսում:

«Լինելու են կառավարության մեջ փոփոխություններ: Փոփոխությունները լինելու են այնպես և այն ժամկետներում, որ ոչ թե ուղղակի գործողություն լինի ցույց տալու համար, այլ բովանդակային արդյունավետության և այլ փոփոխությունների բերի»,- ԱԺ-ում ասաց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց, որ այդ փոփոխությունները լինելու են որոշ հանգամանքների վերլուծությունների արդյունքում:

  • Կիսվել: