Վարչապետը և Արայիկ Հարությունյանը քննարկել են առաջիկա անելիքները (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ քննարկել առաջիկա անելիքները։ Այս մասին տեղեկանում ենք Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումից, ով նաև տեսանյութ է հրապարակել։
"Պետք է կենտրոնացնենք ուժերն Արցախում բնականոն կյանքը վերականգնելու, մեր հայրենակիցների վերադարձն ապահովելու եւ անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար:
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ քննարկել ենք առաջիկա անելիքները",- ասվում է տեսանյութին կից գրառման մեջ։