Վարչապետի օգնականը հերքեց՝ թե Արսեն Թորոսյանն ասել է, որ ծնողները պետք է շնորհակալ լինեն 5 գերիների վերադարձի համար
Կառավարության դիմաց շարունակվում է անհետ կորած զինծառայողների հարազատների բողոքի ակցիան։ Ավելի վաղ հայտնել էինք, որ նրանք փակել են Տիգրան Մեծ պողոտան:
Ակցիայի ժամանակ անհետ կորած զինծառայողների հարազատներից մեկը հայտնեց, որ տեղյակ են Արսեն Թորոսյանն ասել է, թե ծնողները պետք է շնորհակալ լինեն 5 գերիների վերադարձի համար։
Ավելի ուշ ակցիայի մասնակիցներին մոտեցավ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:
Սարգսյանը հերքեց՝ թե վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանն ասել է, որ ծնողները պետք է շնորհակալ լինեն 5 գերիների վերադարձի համար։
«Ներկա եմ եղել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի հետ ունեցած խոսակցությանը։ Նման բան չի եղել, խոսակցությունն այլ կերպ է եղել: Կարող եմ երդվել»,-ասաց նա:
Սարգսյանը խնդրեց բացել ճանապարհը, սակայն ծնողները մերժում են: Նրանք պահանջում են, որ ներկայանա Արսեն Թորոսյանը:


