Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ ԱԺ-ում (ուղիղ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում ԱԺ-ում՝ քննարկելով Սահմանադրական փոփոխությունների նախագիծը։
Նշենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխությամբ է հանդես եկել և առաջարկում է պաշտոնանկ անել ՍԴ նախագահին ու ևս 6 դատավորների, այսինքն՝ նրանց, որոնք ՍԴ անդամներ նշանակվել են մինչև 2015 թվականի սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտնելը: Այս հարցը «Իմ քայլը» Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ կետի ուժով ԱԺ-ին տրված լիազորությամբ առաջարկելու է քվեարկության դնել Սահմանադրական փոփոխությունների նախագիծը համաժողովրդական հանրաքվեի ներկայացնելու որոշումը։