կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքն ավարտվեց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքն ավարտվեց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքն Ազատության հրապարակում ավարտվեց։

Հաջորդ հանրահավաքի մասին կհայտարարվի նախօրոք։ Վաղը հայտարարվում է Հիշատակի օր: Այս մասին ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ ընդդիմադիր 17 կուսակցությունները պատրաստել են ճանապարհային քարտեզ, ըստ որի, վարչապետի հեռացումից հետո խորհրդարանը պետք է վարչապետ ընտրի, ժողովրդի կողմից վստահելի, պրոֆեսիոնալ մարդկանցով ձեւավորվի ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն, որը կլուծի երեք խնդիր:

Ինչպես ներկայացրեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ այդ խնդիրները հետևյալն են. ՛՛Հնարավորինս վերատեսչության ենթարկել զինադադարի հայտարարությամբ նախատեսված համաձայնությունները եւ նվազագույնի հասցնել մեր կորուստները։

Երկրորդ՝ արտահերթ քայլեր ձեռնարկի պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար, անվտանգային, սոցիալ-տնտեսական, առողջապահական, տնտեսական բոլոր հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ։

Եվ երրորդ՝ սեղմ ժամկետներում կազմակերպել ազատ, արդար, հավասար պայմաններով խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում մեր ժողովուրդը կորոշի իր իշխանությանը եւ կձեւավորի նոր իշխանություն՛՛:

  • Կիսվել: