երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վանեցյանը կխոսի ամանորյա տոներից հետո

Վանեցյանը կխոսի ամանորյա տոներից հետո

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը չի մանրամասնում՝ ինչով է զբաղվելու իր կողմից ստեղծված «Հայրենիք» զարգացման հիմնադրամը:

PrimeNews.am-ի հարցմանն ի պատասխան Վանեցյանի օգնական Վահագն Բոյաջյանն ասաց, որ Արթուր Վանեցյանը ամանորյա տոներից հետո միայն կպատասխանի հարցերին, կներկայացնի մանրամասներ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ նախկին տնօրենն արդարադատության նախարարության պետռեգիստրում հիմնադրամ է գրանցել։

«Հայրենիք» զարգացման հիմնադրամի հիմնադիրներն են գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, գիտությունների թեկնածու Վարդան Ոսկանյանը եւ  ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Աթանեսյանը։

Հիմնադրամի նպատակն է՝ աջակցել քաղհասարակության կայացմանը։

  • Կիսվել: