հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վանաձորի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը չկայացավ

Վանաձորի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը չկայացավ

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին նախատեսված էր Վանաձորի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, սակայն այն չկայացավ: Ավագանու  33 անդամից նիստին ներկայացել էին 16-ը, ինչը նշանակում է, որ նիստն իրավազոր չէ:

Նախ, Համայնքի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը ընթերցեց վերաքննիչ վարչական դատարանի որոշումը, որը «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցի հիման վրա միջանկյալ միջոց էր կիրառել, որով արգելվում է Վանաձորի ավագանուն այս ընթացքում ավագանու նիստ հրավիրել համայնքապետ ընտրելու օրակարգով: 

«Մամիկոն Ասլանյան» խմբակցության անդամներից մեկն էլ հայտարարեց. «Իշխող ուժն այս որոշումով ուղղակի փորձում է խլել վանաձորդու քվեն, որին աջակցում է վանաձորցու վստահությունը չշահած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը»:

Հավելենք՝  ավագանու 33 անդամից 4–ը ինքնաբացարկ էր ներկայացրել, որից 3-ը՝ «Քաղաքացիական պայմանագրից», մեկը՝ «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունից։ ՔՊ–ից ինքնաբացարկ հյտնածներից մեկը մարզպետ Արամ Խաչատրյանն է:

  • Կիսվել: