շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են կասկածելի զանգված

«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են կասկածելի զանգված

Սույն թվականի հունիսի 24-ին՝ ժամը 16:05-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, տեսահսկման համակարգի միջոցով նկատել են, որ տեսակցության եկած քաղաքացին կալանավորված անձին կասկածելի իր է փոխանցում:

Անմիջապես դադարեցնելով տեսակցությունը՝ ծառայողներն անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձին և նրա տաբատի գրպանից հայտնաբերել փաթեթ, որում առկա է եղել 9,1 գրամ քաշով սպիտակ, փոշենման զանգված:

Փաստի առթիվ նախապատրաստվել են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

  • Կիսվել: