հինգշաբթի, հունիս 5
5 / 6 / 2025
Վահրամ Բաղդասարյանին մեղադրանք առաջադրվեց. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. պաշտպան

Վահրամ Բաղդասարյանին մեղադրանք առաջադրվեց. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. պաշտպան

ՀՀԿ նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Վահրամ Բաղդասարյանի պաշտպան Վահագն Գասպարյանը:

«Եթե հավաքներին մասնակցելը կամ կազմակերպելը իշխանության յուրացում է, իշխանության ներկայացուցչին սպանել նախապատրաստել է՝ ես բան չունեմ ասելու, իրավաբանության մեջ նման հիմնավորում գոյություն չունի: Նախապատրաստումը իրենից ենթադրում է կոնկրետ անձի գործողություններ, մեզ համար պարզ չի՝ Բաղդասարյանն ինչ է կատարել: Եթե ուշադիր լինեք ձայնագրությանը, հատուկ կպցրած են իրար, որ փորձեն անմիջական կապ հաստատել», - ասաց նա և հավելեց, որ Բաղդասարյանին ձերբակալել են զենք-զինամթերք ձեռք բերելու ու պահելու համար, որն ըստ փաստաբանի օրինական զենք է։

Բաղդասարյանին ձերբակալել են զենք-զինամթերք ձեռք բերելու ու պահելու համար

 

  • Կիսվել: