Վարչապետի մասին հերթական ստահոդ լուրը մեկնաբանել է Վահագն Ալեքսանյանը
«Քաղաքացիական պայմանագիր»կուսակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը անդրադարձել է այն լրատվամիջոցներին, որոնք երեկ վարչապետ Նիկիլ Փաշինյանի մասին ստահոդ լուրեր էին տարածել։
«Այսօր էլ վարչապետի մասին հերթական սուտը հնարած, տարածած ու միջազգային սկանդալ հարուցելու նպատակով ռուսալեզու ալիքներ հասցրած «լրատվամիջոցներն» ու դրանց հովանավորները, իհարկե, խիստ բարոյական մարդիկ են, որոնք, իհարկե, կյանքի և ոչ մի պարագայում արժանի չեն ԱԺ ամբիոնից հնչեցրածս արտահայտության հասցեատերը լինելուն։
Այդ սուտը հնարած ու տարածած սուբյեկտներից ոչ մի ՀԿ չի պահանջելու ներողություն խնդրել, նույնիսկ Թագուհի Թովմասյանը չի պահանջելու մի էթիկայի հանձնաժողով կազմել, դե իսկ ինձ էլ մնում է փաստել, որ այդ սուբյեկտները բնավ վերբալ մարմնավաճառներ չեն հանկարծ ու ոչ մի պարագայում նրանց այդպես չկոչեք»,- գրել է Ալեքսանյանը։
Նշենք, որ մամուլում լուրեր էին տարածվել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը իբր պետք է մեկնի ն Անթալիայի դիվանագիտական համաժողովին։ Ավելի ուշ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը հերքեց այս տեղեկությունը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանի այց Թուրքիա և մասնակցություն Անթալիայի դիվանագիտական համաժողովին չի քննարկվում։