Վաղը ժամը 15։30-ին Ազատության հրապարակում եղեք․ Վանեցյան
Վաղը ժամը 16։00-ին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է նախատեսված, մինչ այդ 15։30 կհավաքվենք Ազատության հրապարակում, ապա կշարժվենք դեպի Ֆրանսիայի հրապարակ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ ՛՛Պատիվ ունեմ՛՛ խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
Նա նշեց, որ այսօր ավարտում են պայքարի՝ պայմանական երկրորդ փուլը, վաղվանից անցնում են երրորդ ու վճռական փուլին։
Վաղը Երևան կհասնեն նաև չորս տարբեր ուղղություններից դեպի Երևան ուղղություն վերցրած երթերի մասնակիցները։



