Վաղը եկեք Մաշտոցի պուրակ, մենք արժանի ենք արդար ու արժանապատիվ խաղաղության. «Զանգ» քաղաքացիական նախաձեռնություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ձևավորված «Զանգ» քաղաքացիական նախաձեռնությունը շարունակում է իրազեկման ակցիան:
շարժման անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը հայտնել է, որ վաղը կրկին կհավաքվեն Մաշտոցի պուրակում:
«Վաղը 15։00֊ին եկեք Մաշտոցի պուրակ, մենք արժանի ենք արդար ու արժանապատիվ խաղաղության։ Փաշինյանի խաղաղությունը մեզ տանելու է նոր պատերազմի։ Դա կանխել կարող ենք միասին»,-իր ելույթում ասել է նա: