կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վաղարշակ Հարությունյանը Ստանիսլավ Զասի հետ քննարկել է Սյունիքում իրավիճակը

Վաղարշակ Հարությունյանը Ստանիսլավ Զասի հետ քննարկել է Սյունիքում իրավիճակը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հեռախոսազրույցը։  Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

"Զրույցի ընթացքում քննարկվել է Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացումը", - հայտնել Է ՀԱՊԿ մամուլի քարտուղարը:

Ավելիվ վաղ Վլադիմիր Զայնետդինովը հայտնել էր, որ հայկական կողմն այսօրվա դրությամբ պաշտոնական դիմումներ չի ուղարկել ՀԱՊԿ քարտուղարություն ՝ կապված Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի հետ: 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: