Ուզում եմ Նիկոլ Փաշինյանին ասել՝ սա ճիշտ չէ․ Արմեն Աշոտյան
Կուտոյանը բանիմաց եւ շատ հայրենասեր կադր էր: Այս մասին այսօր Գեորգի Կուտոյանի հոգեհանգստին ասաց ԿԿՀ-ական Արմեն Աշոտյանը։
«Ես չեմ կարող ասել, որ մենք շատ խորը մտերիմ ընկերական հարաբերություններ ենք ունեցել, բայց մշտապես շփվել եմ Կուտոյանի հետ որպես բանիմաց, շատ երիտասարդ եւ հայրենասեր կադրի հետ եւ կարող եմ ասել բացառիկ անձնավորություն էր, որի խոսքը խոսք էր:»,- ասաց նա։
Ըստ Աշոտյանի՝ Կուտոյանի մահը ցնցող, էր շոկային, և նա ցանկացավ զերծ մնալ որևէ մեկնաբանություն անելուց։
Նախկին ՀՀԿ-ական պատգամավարը նաև ափսոսանք հայնտեց, որ «շահարկումներ կան, հատկապես իշխանական քարոզիչների դաշտում, ցավոք սրտի այս մահը դարևձել է վհուկների հեթական խրախճանքի առիթ, մարդիկ դիակը չսառած, հողին չհանձնված, հոգին չլուսավորևված եւ փրկություն չստացա արդեն սկսել են քաղաքական բնույթի կեղտոտ խաղերը, որոնք պատիվ չեն բերում իրենց որպես մարդկային էակների»։
Աշոտյանը նաև խիստ հիասթափված է վարչապետի պահվածքից։
«Այն, ինչ-որ մենք տեսանք ցավոք սրտի բավականին տմարդի վերաբերմունք էր եւ անձնական ցավակցության բացակայությունը բավականին աղաղակող: Կառավարության արձագանքը արդյոք համարժեք է այն իրավիճակին, որը ստեղծվել է:»,- ասաց նա;
Հիշեցնենք՝ հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:
ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության հաղորդագրության համաձայն՝ 2020 թվականի հունվարի 17-ին Գ.Կուտոյանի հարազատները, չկարողանալով հեռախոսակապ հաստատել վերջինիս հետ, գնացել են նշված բնակարան, որտեղ Գ. Կուտոյանի կինը հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել է նրա դին: Կատարվել են բազմաթիվ հարցաքննություններ, այդ թվում՝ պարզվել և հարցաքննվել է տաքսու վարորդը, քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, գենետիկական, հետքաբանական, ձգաբանական, կենսաբանական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: