ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Գարեգին Բ-ն, Սերգեյ Կոպիրկինը, Սամվել Շահրամանյանը ներկա են Զորի Բալայանի հոգեհանգստի արարողությանը

Գարեգին Բ-ն, Սերգեյ Կոպիրկինը, Սամվել Շահրամանյանը ներկա են Զորի Բալայանի հոգեհանգստի արարողությանը

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն մի խումբ հոգևորականների ուղեկցությամբ քիչ առաջ այցելեց Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի, որտեղ ընթանում է գրող, հրապարակախոս, հասարակական ու քաղաքական գործիչ Զորի Բալայանի հոգեհանգստի արարողությունը։

Մինչ այդ այստեղ էր այցելել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ Արցախի այլ ղեկավարների ուղեկցությամբ բազմաթիվ քաղաքական ու հասարակական գործիչներ, պատգամավորներ։ Այստեղ է նաև  ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նույն խմբակցությունից Լիլիթ Գալստյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 91 տարեկանում մահացել է Զորի Բալայանը:

Հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ ապրիլի 8–ին, ժամը 13:00-ին նույն եկեղեցուց։

 

  • Կիսվել: