երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ուշագրավ զրույց է տեղի ունեցել Ալեն Սիմոնյանի և Հայաստանում Ռուսաստանի դեսպանի միջև. «Հրապարակ»

Ուշագրավ զրույց է տեղի ունեցել Ալեն Սիմոնյանի և Հայաստանում Ռուսաստանի դեսպանի միջև. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ նախկինների թեման ակտուալ է ոչ միայն Հայաստանի ներքաղաքական կյանքում, այլև արտաքին հարաբերություններում։ Մեզ պատմեցին, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպումներից մեկի ժամանակ ուշագրավ զրույց է ծավալվել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և Ռուսաստանի դեսպանի միջև։

Մասնավորապես, երբ դեսպանը նկատել է՝ ձեր երկրում անասելի շատ քրեական գործեր են հարուցվում, որոնք ոչ մի հանգրվանի չեն հասնում, 2 տարում չկա ոչ մի կայացված դատական ակտ, զբաղված եք նախկիններին հետապնդելով, Ալեն Սիմոնյանը խոսքի տակ չի մնացել և հակադարձել է՝ իսկ ինչպե՞ս է պատահում, որ բոլոր «հետախուզվող» նախկիններն ապաստանում են Ռուսաստանում։ Դեսպանը միայն մի բառ է ասել՝ «ռա՞զվե»»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: