Անթույլատրելի էր ուղղակի ցուցադրել այդ համերգը. Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել
Երգիչ Թաթա Սիմոնյանը ,ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով սեպտեմբերի 27-ին իր համերգը հեռուստատեսությամբ ցուցադրելու շուրջ բարձրացած աղմուկին, գրել է. «Հասկանում եմ ու միանգամայն համաձայն եմ. Սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը:
Ես ներողություն եմ խնդրում կատարվածի համար, բայց կարևոր եմ համարում տեղեկացնել, որ համերգը հանդիսանում է Հանրային հեռուստաընկերության սեփականությունը:
Նյութը օգտագործվել է առանց ինձ հետ համաձայնեցնելու:
Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ:
Փառք մեր նահատակներին։ Խոնարհվում եմ նրանց հիշատակի առջև»։



