Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 7 մարդ է մահացել, 10-ը՝ վիրավորվել
Թուրքիայի հարավ-արևելքում ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով 7 մարդ զոհվել է, ևս 10-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է NTV-ն՝ վկայակոչելով արտակարգ ծառայությունները։
Դեպքի վայր են մեկնել փրկարարներն ու շտապօգնության խմբերը։ Տուժածներին անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվում։
Վիրավորների առողջական վիճակի վերաբերյալ այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։ Վթարի պատճառներն ու այլ հանգամանքները, այդ թվում՝ ավտոբուսում գտնվող ուղևորների վերաբերյալ տեղեկությունները, ճշտվում են։



