ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայ ռազմագերիների վերադարձը հանդիսանում է ՌԴ ղեկավարության և ԼՂ-ում խաղաղապահ ուժերի հրամանատարության առաջնահերթություններից մեկը․ ՌԴ դեսպան

Հայ ռազմագերիների վերադարձը հանդիսանում է ՌԴ ղեկավարության և ԼՂ-ում խաղաղապահ ուժերի հրամանատարության առաջնահերթություններից մեկը․ ՌԴ դեսպան

Հայ ռազմագերիների վերադարձը հանդիսանում է ՌԴ ղեկավարության և Արցախում խաղաղապահ ուժերի հրամանատարության առաջնահերթություններից մեկը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Արմավիրում «Ռուսական կենտրոնի» բացման արարողության ժամանակ։

«Մոսկվան ի սկզբանե հանդես է եկել «բոլորը բոլորի դիմաց» դիրքերից, բայց հարցը կլուծվի այնպես, ինչպես հնարավոր կլինի»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Արմավիրում «Ռուսական կենտրոնի» բացման արարողության ժամանակ։

«Ռուս սահմանապահներն արդեն Սյունիքում են։ Հայ-ադրբեջանական սահմանի հատվածում տեղակայված են սահմանապահ ուղեկալներ, որոնք նպաստում են, որպեսզի իրավիճակը հանգիստ և կայուն լինի», - ասել է Կոպիրկինը, անդրադառնալով Գեղարքունիքում և Սյունիքում ռուսական սահմանապահ զորքերի տեղակայմանը։

  • Կիսվել: