ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Թուրքիայի հետ հարաբերությունները նորմալացնելուց հետո ուզում ենք մեր տնտեսվարողներին հնարավորություն տալ առևտրային տնտեսական հարաբերությունների մեջ մտնել նրանց հետ. Վլադիմիր Վարդանյան

Թուրքիայի հետ հարաբերությունները նորմալացնելուց հետո ուզում ենք մեր տնտեսվարողներին հնարավորություն տալ առևտրային տնտեսական հարաբերությունների մեջ մտնել նրանց հետ. Վլադիմիր Վարդանյան

Մենք մշտապես փորձում ենք կառուցել հայ-թուրքական հարաբերություննեը հայ-ադրբեջանական հարաբերությունների կոնտեքստում, բայց պետք է հաշվի առնենք, որ Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերություններն ունեն կարևոր նշանակություն: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՔՊ-ական պատգամավորՎլադիմիր Վարդանյանը:

Նրա խոսքով՝ մենք չենք կարող փոխել աշխարհագրությունը, և պետք է մեր հարևանների հետ ունենանք բարի դրացիական հարաբերություններ, որոնք հնարավորություն կտան այս փոթորկվող աշխարհում ձևավորել այնպիսի միջավայր, որը թույլ կտա երկարատև և կայուն խաղաղություն բերել տարածաշրջանում: «Հատկապես այս զարգացումների ֆոնին մեծ նշանակություն ունեն ուղղակի կապերը, որոնք և՛ ամրապնդում են վստահությունը, և՛ հնարավորություն են տալիս պարզաբանել այն բոլոր հարցերը, որոնք կարող են առաջանալ երկկողմ հարաբերությունների շրջանակներում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավո՞ր է փաստաթղթերի ստորագրում՝ կապված դիվանագիտական անձնագրեր կրող կամ երրորդ պետության քաղաքացիների Հայաստան և Թուրքիա առանց հատուկ արտոնագրի այցելության հետ կապված, Վարդանյանն ասաց. «Մենք ավելի լայն օրակարգ ունենք: Մենք մշտապես խոսում ենք և շարունակելու ենք խոսել Հայատսան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման, նորմալ, բնականոն դիվանագիտական հարաբերությունների հաստատման և դրանից հետո ավելի ակտիվ հնարավորություններ ընձեռելու մեր քաղաքացիներին, տնտեսվարողներին առևտրային տնտեսական և այլ հարաբերությունների մեջ մտնելու Թուրքիայի հետ»:

  • Կիսվել: