ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Թուրքիայի արտաքին քաղաքականությունը մտել է մի նոր շատ վտանգավոր փուլ. Սաֆրաստյան

Թուրքիայի արտաքին քաղաքականությունը մտել է մի նոր շատ վտանգավոր փուլ. Սաֆրաստյան

ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանը վերլուծել է վերջին տարիներին Թուրքիայի գործողությունները Մերձավոր Արևելքում և եզրակացրել է՝ Թուրքիան ձգտում է Մերձավոր Արևելքում դառնալ տարածաշրջանային առումով առաջատար պետություն, որոշումներ ընդունող ուժի կենտրոն:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Սաֆրաստյանը նկատեց, որ Թուքիան իր զինված ուժերով ագրեսիա է իրականացրել ու ներկայություն ապահովել Սիրիայում, Կիպրոսում է գտնվում թուրքական 40 հազարանոց բանակը, սկսել են զորք տեղափոխել Լիբիա, ռազմաբազաներ ունի Աֆիկայում և այլն:

«Թուրքիայի արտաքին քաղաքականությունը մտնում է մի նոր փուլ, որի էությունն է զինված ուժերի օգտագործումը, այսինքն՝ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը մտել է շատ վտնգավոր մի փուլ իր բոլոր հարևանների համար, երբ Թուրքիան չի զլանում օգտագործել իր ռազմական պոտենցիալը», նշեց նա:

Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, թուրքական ռազմական պոտենցիալը բավական ուժեղ է ու վտանգներ է ստեղծում:

  • Կիսվել: