երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Թուրքիան փորձում է իր ազդեցությունը տարածել Երուսաղեմի հայկական թաղամասի վրա

Թուրքիան փորձում է իր ազդեցությունը տարածել Երուսաղեմի հայկական թաղամասի վրա

The Jewish Press կայքը հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է Թուրքիայի՝ վերջին շրջանում Երուսաղեմի հայկական թաղամասում ազդեցություն ունենալու ջանքերին:

Հոդվածագիրները նշել են, որ վերջին մի քանի տարիներին թուրք դիվանագետները փորձում են գնել տեղի քրիստոնյաներին պատկանող անշարժ գույքը։ Թաղամասի բնակիչներից Իլյա Կախաբաջյանը, որին պատկանում է Հայոց ցեղասպանության մասին հազվագյուտ լուսանկարների եւ փաստաթղթերի թանգարանը, պատմել է, որ թուրք դիվանագետը փորձել է համոզել իրեն՝ դադարեցնել գործունեությունը, սակայն ինքը խնդրել է նրան հեռանալ:

Ըստ կայքի՝ հայկական թաղամասում սեփականություն ունեցողներին Թուրքիայի կառավարության ներկայացուցիչները տարբեր կարիքների համար առաջարկել են 3000 դոլարի չափով մի քանի գրանտներ, սակայն մերժում են ստացել:

Նշվում է նաև, որ ամիսներ առաջ հայի պատկանող տունն իր իրական արժեքից երեք անգամ ավել գնով վաճառվել է մի մահմեդականի. Ինչպես պարզվել է՝ գործարքը ֆինանսավորվել է Թուրքիայից է։

Հոդվածում ասվում է, որ Երուսաղեմում Թուրքիայի ակտիվության աճը եւ «Մուսուլման եղբայրներ»-ի աջակցությունը  մտահոգություն են առաջացնում Իսրայելում։ Վերջերս իր ամենամյա զեկույցում ՑԱԽԱԼ-ի հետախուզական բաժինը առաջին անգամ Թուրքիային անվանել է սպառնալիք:

  • Կիսվել: