Թուրքիան պետք է իմանա, որ ԵՄ-ն կամ ՆԱՏՕ-ն ամուր հենարաններ չեն. իրանահայերի պատգամավոր
Իրանի խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանը հայտարարել է.«Թուրքիան պետք է իմանա, որ ԵՄ-ն կամ ՆԱՏՕ-ն ամուր հենարաններ չեն», գրում է parstoday.com-ը:
ԻՍՆԱ-ի հաղորդմամբ, Արա Շահվերդյանն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ 15 տարվա բանակցություններից հետո այսօր մենք ականատես ենք Եվրոպայի և Անկարայի միջև լարվածության սրմանը։ Թուրքիան պետք է գիտակցի, որ ԵՄ-ն կամ ՆԱՏՕ-ն ամուր հենարաններ չեն, և որ ինքը մի օր մենակ է մնալու, եթե շարունակի արկածախնդրությունն իր հարևանների դեմ»։