ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Թուրքիան հայտարարել է, որ աջակցում է Փաշինյանին 2026-ի ընտրություններում․ ո՞ր թվականից է Թուրքիան աջակցում Փաշինյանին՝ 2018-ից, 2020-ից, թե՞ 2023-ից․ Կարապետյան

Թուրքիան հայտարարել է, որ աջակցում է Փաշինյանին 2026-ի ընտրություններում․ ո՞ր թվականից է Թուրքիան աջակցում Փաշինյանին՝ 2018-ից, 2020-ից, թե՞ 2023-ից․ Կարապետյան

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Փաշինյանին 2026 թվականի ընտրություններում։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Մնում է պարզել միայն մեկ հարց՝ որ թվականից է Թուրքիան աջակցում Փաշինյանին՝ 2018-ից, 2020-ից, թե 2023-ից։

Հավատամիտ իմ ժողովուրդ, մեզ միասնություն է պետք»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի արտգործանախարար Հաքան Ֆիդանն ասել էր. «Կան բազմաթիվ տեխնիկական հարցեր, բայց մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև նախաստորագրված համաձայնագիրը ստորագրվի, որից հետո հնարավորինս շուտ կյանքի կոչվի Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը, որպեսզի մենք կարողանանք շարունակել մեր ուղին՝ տարածաշրջանում կայունության և բարգավաճման համար»: 

Ըստ նրա՝ այս պահին ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում և Թուրքիայում՝ քաղաքական ղեկավարության մակարդակում կա այդ կամքը։ Կան ընդամենը մի քանի բաներ, որոնք Հայաստանը պետք է անի հիմա։ Ինչպես գիտեք, հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են։ Դա ևս կարևոր փուլ է։

«Մենք տեսնում ենք, որ վարչապետ Փաշինյանը ներկայումս սոցհարցումներում առաջատար է։ Նա այս գործընթացում իրականում կառուցողական դեր է խաղում, և մենք աջակցում ենք այդ դերակատարությանը։ Այս ուղղության, այս կամքի շարունակությունը կարևոր է»,-նշել էր Ֆիդանը:

  • Կիսվել: