Թուրքիան աջակցում է Վենեսուելային․ այս ավազակnւթյունը չպետք է անպատիժ մնա․ Էրդողանի խորհրդական
Թուրքիան աջակցում է Վենեսուելային, հայտարարել է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Ջեմիլ Էրթեմը։
«Ցեղասպան ԱՄՆ-ն, Մերձավոր Արևելքում արյունարբու Իսրայելի հետ համաձայնեցված գործելով, շարունակում է իր կայսերական դաժանությունը՝ հարվածելով Վենեսուելային։ Մենք աջակցում ենք Վենեսուելայի ժողովրդին և նախագահ Մադուրոյին։ Այս դաժանությունը չպետք է անպատիժ մնա», - գրել է նա:
Նշենք, որ Վենեսուելայում պայթյուններ են հնչել։ Մադուրոն հրամանագիր է ստորագրել, որով արտակարգ դրություն է հայտարարվում Վենեսուելայի վրա հարձակման կապակցությամբ, հաղորդել է երկրի ԱԳՆ-ն։
«ԱՄՆ հարձակման նպատակը Վենեսուելայի նավթի և հանքային պաշարների զավթումն է։
Մենք կդիմադրենք իմպերիալիստական ագրեսիային՝ ակտիվացնելով բոլոր պաշտպանական ծրագրերը»,-նշված է կառավարության հայտարարության մեջ։


