երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ծխելու դեմ պայքարի օրենսդրական փաթեթը հակասում է ԵՏՄ-ի կանոնակարգին. պնդում է «Իմ քայլի» պատգամավորը, նախարարությունը՝ հերքում

Ծխելու դեմ պայքարի օրենսդրական փաթեթը հակասում է ԵՏՄ-ի կանոնակարգին. պնդում է «Իմ քայլի» պատգամավորը, նախարարությունը՝ հերքում

Ծխելու դեմ պայքարին ուղղված օրենսդրական փաթեթում կան ԵՏՄ տեխնիկական կանոնակարգի հետ որոշակի հակասություններ, հակասությունները հիմնականում կապված են ծխախոտների եւ ծխախոտի արտադրանքի բոլոր տեսակների համար միատեսակ տուփերի պահանջի հետ, ինչը պետք է ուժի մեջ մտնի միայն 2024 թվականի հունվարի 1-ից։ Այս մասին այսօր ԱԺ-ում «Ծխախոտի արտադրանքի եւ դրա փոխարինիչների օգտագործումից առողջության համար առաջացող վնասի կրճատման եւ կանխման մասին» օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում հայտարարեց խորհրդարանի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Բաբկեն Թունյանը։

«Առողջապահության նախարարությունում հրաժարվել են հանրային սննդի վայրերում ծխախոտի վաճառքի արգելքից, քանի որ դա, խորհրդարանականների կարծիքով, կարող է հանգեցնել ստվերային շուկայի առաջացման եւ «ինքնափաթաթման», ինչը նույնպես վնասակար է առողջության համար»,- ասաց պատգամավորը:

Թունյանի խոսքով՝ Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը համաձայնել է գնալ մի շարք զիջումների եւ, մասնավորապես, հրաժարվել է այդ արտադրանքի բոլոր տեսակների համար ծխախոտի միասնական ու միատեսակ տուփի ներդրման կետից՝ անկախ դրանց անվանումից ու արտադրող ընկերությունից։ 

Այնուամենայնիվ, աա կոչ արեց գործընկերներին աջակցել եւ քվեարկել օրենսդրական նախաձեռնության օգտին այսպիսի՝ դեռ թերի մշակված տեսքով։

Թունյանի ելույթին ի պատասխան, Հայաստանի առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն իր խոսքում նշեց, որ ոչ մի հակասություն ԵՏՄ միջազգային համաձայնագրի հետ չկա:

«Հայաստանի առողջապահության նախարարությունը համաձայնել է գնալ մի շարք զիջումների եւ հրաժարվել է այդ արտադրանքի բոլոր տեսակների համար ծխախոտի միասնական ու միատեսակ տուփի ներդրման կետից՝ անկախ դրանց անվանումից ու արտադրող ընկերությունից։ Դա նշանակում է, որ ցանկացած փոփոխություն ծխախոտի կամ ծխախոտի տուփի հարցում կարող է ներդրվել մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը։ Դրանից հետո ուժի մեջ կմտնեն այն նորմատիվները, որոնք կսահմանվեն ԵՏՄ տեխնիկական կանոնակարգով, եւ որոնք կվերաբերեն այդ թվում եւ այս հարցին: Մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը Հայաստանում գործելու է հանրապետության ազգային օրենսդրությունը»,- ասել է փոխնախարարը։

Նշենք, որ օրենսդրական փաթեթով նախատեսվում է նաեւ արգելել ծխախոտի օգտագործումը փակ հաստատություններում։ Ծխելու սահմանափակումներ կմտցվեն հանրային տրանսպորտում, մանկական հրապարակներում, հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում եւ բուժկենտրոններում, կրթական եւ մշակութային հաստատություններում։

Ծխախոտի կամ փոխարինիչի ծխելու արգելքը խախտելը պաշտոնական անձանց կողմից կտուգանվի նվազագույն աշխատավարձի 100 կամ 200-ապատիկի չափով, իսկ ֆիզիկական անձանց պարագայում՝ 50-ապատիկի չափով։ Միեւնույն ժամանակ, պաշտոնատար անձի կողմից նույն խախտումը առաջին խախտումից հետո երեք ամսվա ընթացքում ենթադրում է կրկնակի տուգանքի գանձում։ 

 

 

  • Կիսվել: