Ծառուկյանի աջակիցներից մի քանի հոգու դատարանի բակից բերման ենթարկեցին
Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ։
Այս պահին դատարանում շարունակվում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդության քննությունը:
Դատարանի բակից ոստիկանները բերման ենթարկեցին Ծառուկյանի աջակիցներից մի քանիսին: Ոստիկանները թույլ չեն տալիս լրագրողներին անցնել ոստիկաննական պատնեշը՝ պատճառաբանելով, թե կխանգարվի քաղաքացիների անցուդարձը: Ոստիկանապետ Խուդինյանը լրագրողներին առաջ թողեց միայն այն ժամանակ, երբ ավարտվեցին քաղաքացիներին բերման ենթարկելու գործընթացները: