երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Տպավորություն է, որ մեկնաբանողը և ղեկավարը «Հայր մերը» չգիտի. Արթուր Հովհաննիսյանը 7 հարց է ուղղել «քաղաքական հոգևորականներին»

Տպավորություն է, որ մեկնաբանողը և ղեկավարը «Հայր մերը» չգիտի. Արթուր Հովհաննիսյանը 7 հարց է ուղղել «քաղաքական հոգևորականներին»

Քանի օր է` փնտրում եմ որևէ գրականություն, որտեղ նկարագրված կլինի «հոգևոր ծառայության սառեցման» կարգը, սակայն, ապարդյուն։

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ 7 հարց ուղղելով «քաղաքական հոգևորականներին»:

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Օրինակ՝ ԱԺ պատգամավորի դեպքում մանդատից զրկելու կամ այլ կարգերը հստակ նկարագրված են ՀՀ ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքում, և ցանկացածի համար պարզ է՝ որտեղ են սկսվում և ավարտվում պատգամավորի լիազորությունները։

Հիմա ստացվում է՝ քանի դեռ մեզ անհիմն կերպով մեղադրում են այս կամ այն օրենքը կամայական կերպով մեկնաբանելու մեջ, զուգահեռաբար, այդ նույն խմբերը ինչպես ուզում, մեկնաբանում են Աստվածաշունչն ու եկեղեցական կարգերը։

Տպավորություն է, որ մեկնաբանողը և ղեկավարը «Հայր մերը» չգիտի։

Ամեն դեպքում հարցեր կան․

1․ Ինչպե՞ս են սառեցնում հոգևոր ծառայությունը,
2․ Ինչպե՞ս են ապասառեցնում հոգևոր ծառայությունը,
3․ Կարող է արդյո՞ք գլոբալ տաքացումը ազդել սառեցվածության վրա,
4․ Ի՞նչ կարող է իրեն թույլ տալ սառեցված հոգևորականը,
5․ Ինչպե՞ս տարբերակել սառեցված և գործող հոգևորականին,
6․ Ո՞վքեր կարող են սառեցնել իրենց հոգևոր ծառայութունը,
7․Եվ ի վերջո, կարող է արդյո՞ք կաթողիկոսը սառեցնել իր հոգևոր ծառայությունը»:

  • Կիսվել: