ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Տիգրան Ավինյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսի հետ

Տիգրան Ավինյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսի հետ

Պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսի հետ:

Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել երկուստեք գործակցությանն ու նախանշվել առաջիկա անելիքները: Երևանի քաղաքապետարանի և Իլ դը Ֆրանս շրջանի միջև հաստատված գործակցության եռամյա ծրագիրը ներառում է քաղաքաշինության, տրանսպորտի և թափոնների կառավարման ոլորտներ:

Կողմերը փաստել են, որ արդյունավետ իրականացվող ծրագրերը լավ հիմք են՝ նոր նախագծերի մեկնարկի համար:

  • Կիսվել: