չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Տիգրան Ավինյանը՝ ԱԳՆ փոխնախարարների և Արա Այվազյանի հրաժարականների մասին

Տիգրան Ավինյանը՝ ԱԳՆ փոխնախարարների և Արա Այվազյանի հրաժարականների մասին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ հունիսի 10-ին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, թե ինչու չի ստորգրել Արտքաին գործերի փոխնախարարներից մեկի դիմումը:

«Չէր կարող ԱԳՆ-ում առհասարակ պարտականություններ կատարող չլիներ, դա է հիմնական պատճառը: Ինչ վերաբերում է պարոն Այվազյանի բարձրաձայնած խնդիրներին՝ հիմնականում բոլոր մեկնաբանությունները պետք է փորձեք իրենից ստանալ, բայց ուզում եմ մի շատ կարևոր փաստ արձանագրենք մենք միասին՝ մայիսի 12-ից սկսած, գրեթե ամենօրյա ռեժիմով, մենք ունեցել ենք Անվտանգության խորհրդի նիստեր և ԱԳՆ-ն ի պաշտոնե այդ նիստերին մասնակցում էր և այդ նիստերին քննարկվել ենք բոլոր հարցերը, և այն որոշումները, որոնք որ կայացվել են՝ կայացվել են հենց այդ նիստերին, և բոլոր քննարկումները, որոնք որ մենք ունեցել ենք, ԱԽ բոլոր անդամները դրա մասին տեղեկացված են եղել, ես դա վստահաբար եմ ձեզ տեղեկացնում»,-նշեց փոխվարչապետը՝ նշելով, որ համաձայն չէ, թե ԱԳՆ-ն անգործունյա է դարձել հրաժարականների արդյունքում:

Ըստ Տիգրան Ավինյանի՝ Արա Այվազյանը պետք է հայտնի ունեցել է Նիկոլ Փաշինյանի հետ անհամաձայնություն, թե՞ ոչ: Նա ասաց, որ բոլոր որոշումները որոնք որ կայացվել են, քննարկում եղել է համաձայնության և անհամաձայնության վերաբերյալ:

 

Հիշեցնենք, որ մայսիս 27-ին հրաժարականի դիմում էր նարեկայացրել ԱԳ նախարար Արա Այվազյանը, իսկ հունիս 8-ին, պաշտոնից ազատել է ԱԳ նախարարի 3 տեղակալները՝ սեփական դիմումի համաձայն։ Որոշումը ստորագրել է վարչապետին փոխարինող, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

  • Կիսվել: