երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ադրբեջանն  իր գործողությունների առաջին էշելոններում տեղակայել է Թուրքիայի աջակցությամբ տեղափոխված զինյալների․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանն իր գործողությունների առաջին էշելոններում տեղակայել է Թուրքիայի աջակցությամբ տեղափոխված զինյալների․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը զոհերի թիվը թաքցնելու հետ կապված խնդիրներ չունի հենց միայն այն պատճառով, որ իր գործողությունների առաջին էշելոններում տեղակայել է Թուրքիայի աջակցությամբ ու հավաքագրմամբ, Ադրբեջան տեղափոխված զինյալների: Այս մասին գրում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։

«Բնական է, որ նրանց են թեժ կետերում մարտի նետում, իսկ նրանց գրանցած զոհերը ադրբեջանական բանակի կորուստներում չի արձանագրում:

Հաշվի առնելով նրանց՝ այլ երկրի քաղաքացի լինելու հանգամանքը, գաղտնի է պահվում նաև Ադրբեջանի ներսում»,- գրել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: