չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
The Young Turks-ի հայազգի հաղորդավարը հայկական հողերի բռնազավթման մասին գրառում է արել

The Young Turks-ի հայազգի հաղորդավարը հայկական հողերի բռնազավթման մասին գրառում է արել

Թուրքական Vaziyet լրատվական պորտալն իր թվիթերյան էջում տարածել է ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավար և քաղաքական մեկնաբան Անա Կասպարյանի գրառումը:

՛՛Որտե՞ղ է եղել ԱՄՆ-ն, երբ Ադրբեջանը պատրաստվում էր հարձակվել Հայաստանի վրա։ Ոչ մի ձայն չկա նաև կոնգրեսականներից, որոնք շտապում են նոր անխոհեմ պատերազմի։ Զարմանալի է, թե ինչքան շատ մարդ է կարծում, որ ԱՄՆ-ն հոգ է տանում ինքնիշխան պետությունների պաշտպանության մասին՛՛:

Նրա գրառմանն արձագանքել են թուրք օգտատերերը՝ նշելով, որ ԱՄՆ-ն պիտի Ադրբեջանին օգներ ՛՛ազատագրելու օկուպացված տարածքները՛՛:

Կասպարյանը, պատասխանելով մեկնաբանություններին, նշել է. ՛՛Այդ հողն ապօրինի փոխանցվել է Ադրբեջանին Ստալինի կողմից։ Այդ երկրի բնակչության ճնշող մեծամասնությունը էթնիկ հայեր են։ Բայց թյուրքական ցեղերն ինչ-որ բան գիտեն հողերի զավթման և մարդկանց սպանության մասին»,- գրել է հաղորդավարուհին։

Հավելենք, որ Կասպարյանը թուրք Ջենկա Ույգուրի հետ միասին The Young Turks («Երիտթուրքեր») խոշորագույն լրատվական առցանց շոուի շրջանակում սոցիալական և քաղաքական թեմաներով ծրագիր է վարում։

 

  • Կիսվել: