երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Տեսել ենք Փաշինյանի հարցազրույցը, չենք կարծում, որ այն մեկնաբանությունների կարիք ունի. Բելառուսի ԱԳՆ

Տեսել ենք Փաշինյանի հարցազրույցը, չենք կարծում, որ այն մեկնաբանությունների կարիք ունի. Բելառուսի ԱԳՆ

Բելառուսը Հայաստանի հետ կառուցողական համագործակցություն է ակնկալում նաև հետագայում։ Ինչպես տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն, այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը։

«Այո, մենք տեսել ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը France 24 հեռուստաալիքին և չենք կարծում, որ այն մեր կողմից ինչ-որ մեկնաբանությունների կարիք ունի։ Մենք նորմալ շփում ունենք հայ գործընկերների հետ։ Հայաստանը մնում է մեր գործընկերը, ՀԱՊԿ հարցերը մշտապես տեսադաշտում են մեր երկկողմ փոխգործակցության ընթացքում»,- ընդգծել է Անատոլի Գլազը։

Նրա խոսքով՝ բելառուսական կողմը ակնկալում է կառուցողական համագործակցություն Երևանի հետ արդիական հարցերի ողջ բնագավառում նաև հետագայում:

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի գործունեության իրավական ասպեկտներին, ապա այդ կապակցությամբ մեզ ոչ մի պաշտոնական ծանուցում չի ստացվել»,-նշել է մամուլի քարտուղարը:

France 24-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին՝ մասնավորապես նշելով, որ ՀԱՊԿ-ը չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։

  • Կիսվել: