երկուշաբթի, օգոստոս 10
10 / 8 / 2026
Թբիլիսին աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղությանը. Բոճորիշվիլի

Թբիլիսին աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղությանը. Բոճորիշվիլի

Թբիլիսին աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղությանը: Այս մասին ԵԱՀԿ նախարարական խորհրդի 32-րդ նիստում հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին:
 
Նա ողջունել է ԱՄՆ-ի միջնորդությամբ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը: Բոճորիշվիլու խոսքով՝ այդ պատմական համաձայնագիրն ամուր հիմք է ստեղծում Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունության և զարգացման համար։ 
 
«Վրաստանը վճռականորեն շարունակում է խթանել խաղաղությունը և տարածաշրջանային գործակցությունը։ Մենք պատրաստ ենք աշխատել բոլոր գործընկերների հետ՝ միջազգային իրավունքի պահպանումն ապահովելու, ինքնիշխանությունը պաշտպանելու, ինչպես նաև Հարավային Կովկասում և ԵԱՀԿ տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու համար»,- հավելել է Բոճորիշվիլին։
 

  • Կիսվել: