երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Թաթոյանն ամփոփել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Արցախի և արցախահայերի վերադարձի թեմայի շուրջ քննարկումները

Թաթոյանն ամփոփել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Արցախի և արցախահայերի վերադարձի թեմայի շուրջ քննարկումները

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում ամփոփել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Արցախի և արցախահայերի վերադարձի թեմայի շուրջ քննարկումները:
 
՛՛Հոկտեմբերի 15-ի քննարկումները Մեծ Բրիտանիայի խորհրդարանում, մասնավորապես`
 
- փաստեր հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ռասիզմի եւ թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման շարունակվող պետական քաղաքականության վերաբերյալ.
 
- փաստեր ՀՀ ներխուժած ադրբեջանական զինված ծառայողների կողմից Հայաստան սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ խախտումների եւ շրջակա միջավայրի ոչնչացման վերաբերյալ.
 
- Արցախից հայերի բռնի տեղահանման փաստերը, նրանց անվտանգ ու ապահով վերադարձ.
 
- հայ ժողովրդի շակութային և կրոնական ժառանգությունը մտադրված ոչնչացման ադրբեջանական քաղաքականություն.
 
- Ադրբեջանում ապօրինի գերության մեջ գտնվող եւ պատանդ պահվող մեր հայրենակիցների հայրենիք վերադարձի բացարձակ անհրաժեշտություն.
 
- ադրբեջանական հանցանքների համար ադրբեջանական իշխանությունների նկատմամբ պատասխանատվության արդյունավետ միջոցներ կիրառելու անհրաժեշտություն:
 
Լորդերի պալատում տեղի ունեցած հանդիպմանն Արման Թաթոյանը եւ Գառնիկ Քերքոնեանը (Karnig Kerkonian) մասնակցել են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի թեմի առաջնորդ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի (Hovakim V Manukyan) հրավերով:
 
Այդ քննարկմանը մասնակցել են նաև Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը, ինչպես նաև Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Անետ Մոսկոֆյանը (Annette Moskofian Arzoomanian), հոգևոր առաջնորդներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
 
Նույն օրը հանդիպում է եղել նաև Համայնքների պալատում, որին մասնակցել են պատգամավորներ՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: