հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Տարածված հատվածական ձայնագրությունում որևէ խոսք չկա կաշառքի մասին, Վարդան Ղուկասյանին չեն էլ մեղադրում կաշառք ստանալու մեջ. պաշտպան

Տարածված հատվածական ձայնագրությունում որևէ խոսք չկա կաշառքի մասին, Վարդան Ղուկասյանին չեն էլ մեղադրում կաշառք ստանալու մեջ. պաշտպան

Վարդան Ղուկասյանն այս պահին Հակակոռուպցիոն կոմիտեում է, նոր են մեղադրանք առաջադրում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամայիս Հայրապետյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Տարածված հատվածական ձայնագրությունում որեւէ խոսք չկա կաշառքի մասին, Վարդան Ղուկասյանին չեն էլ մեղադրում կաշառք ստանալու մեջ։  Ըստ մեղադրանքի՝ իբր կաշառք է պահանջել, պարոն Ղուկասյանը հերքել է որեւէ մեկի հետ գումարային խոսակցություն ունենալը։

Ինչ վերաբերում է ձայնագրություններին, դրանք կոնտեքստից դուրս խոսակցություններ են, որոնք կարող էին վերաբերել գույքահարկին եւ դրա օրինականացման վճարներին։ Պարոն Ղուկասյանը ցանկության դեպքում էլ չէր կարող ապօրինի շինություն օրինականացնել, որովհետեւ Գյումրիում դրա ժամկետը ավարտվել է»,– ասաց պաշտպանը։

Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ–հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք–գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ութ անձանց՝ ներառյալ համայնքի ղեկավարի նկատմամբ, կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և ձերբակալելու մասին որոշումներ։

  • Կիսվել: