կիրակի, հոկտեմբեր 25
25 / 10 / 2026
Տարածքների ճշգրտումը կատարելուց հետո այնտեղ ադրբեջանցիներ նստած չեն լինի. Վահագն Խաչատուրյան

Տարածքների ճշգրտումը կատարելուց հետո այնտեղ ադրբեջանցիներ նստած չեն լինի. Վահագն Խաչատուրյան

Ես չեմ կիսում այն կարծիքը, թե թշնամին երկրի ներսում է, իսկ կառավարությունը չի ուզում հարցեր լուծել, որովհետև այսօրվա այս իրավիճակի համար ես պատասխանատվություն եմ կրում, որովհետև ես կառավարության անդամ եմ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը:

«Իմ այսօրվա աշխատանքն ուղղված է դրան, որ մենք կարողանանք ավելի անվտանգ ավելի դիմադրողականություն ունեցող համակարգ ստեղծել: Այն տարածքը, որտեղ առայժմ նստած են ադրբեջանցիները՝ մերն է, և երբ այդ հարցը քննարկվի ու մենք գանք համաձայնության, տարածքների ճշգրտումը կատարելուց հետո՝ այնտեղ նստած չեն լինի»:

Հարցին, թե մեր իշխանության «քաշը կհերիքի», որ դուրս հրավիրեն՝ նա պատասխանեց, որ իշխանության «քաշը հերիքում է», իշխանությունները բանակցությունների մեջ են:  

  • Կիսվել: