երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Տաջիկստանը գնահատում է գործընկերային հարաբերությունները Հայաստանի հետ. Էմոմալի Ռահմոնը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետին

Տաջիկստանը գնահատում է գործընկերային հարաբերությունները Հայաստանի հետ. Էմոմալի Ռահմոնը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետին

Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Խնդրում եմ ընդունեք շնորհավորանքներս Ձեր՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Տաջիկստանը գնահատում է գործընկերային հարաբերությունները Հայաստանի հետ, և մենք պատրաստ ենք աստիճանաբար զարգացնել մեր փոխշահավետ համագործակցությունը բոլոր ուղղություններով:

Համոզված եմ, որ Տաջիկստանի և Հայաստանի սերտ, բազմակողմանի փոխազդեցությունը նոր թափ կստանա՝ բարեկամության ավանդույթների, փոխադարձ հարգանքի և երկու պետությունների շահերի հիման վրա:

Թույլ տվեք մաղթել Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, առողջություն և հաջողություն Ձեր աշխատանքում, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: