Սուրեն Ամիրյանն ազատվել է ԱԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնից
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Սուրեն Ամիրյանն ազատվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Սուրեն Ամիրյանին ազատել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման տեքստում։