չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Ստյոպա Սաֆարյանի տան մոտ նրա վրա հարձակման և հեռախոսի հափշտակման գործը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե և ընդունվել է վարույթ

Ստյոպա Սաֆարյանի տան մոտ նրա վրա հարձակման և հեռախոսի հափշտակման գործը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե և ընդունվել է վարույթ

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն է փոխանցվել ու վարույթ ընդունվել սեպտեմբերի 6-ին իմ տան մոտ իմ վրա կազմակերպված հարձակման, հեռախոսի հափշտակման գործը։ Հատ-հատ բռնվելու են՝ կատարողներից, օժանդակողներից մինչև կազմակերպիչ ու պատվիրատու։ Ոմանց չթվա, թե սա մոռացվելու է ու գնա։
 
Ու այսուհետ այլևս լիքը մարդկանց հետ միայն օրինականության ու իրավունքի դաշտում»,-ասել է նա:

  • Կիսվել: