հինգշաբթի, հուլիս 10
10 / 7 / 2025
Ստոյպա Սաֆարյանը՝ հանրային խորհրդի գործառույթների և անելիքների մասին

Ստոյպա Սաֆարյանը՝ հանրային խորհրդի գործառույթների և անելիքների մասին

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյ ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է կառույցի գործառույթներին և ապագա անելիքներին։

Նա, մասնավորապես, գրել է․

«Ի պաշտոնե հարկ եմ համարում հայտնել, որ

1. Հանրային խորհրդի 15 հանձնաժողովներից առնվազն 2-ը զբաղվում են քաղաքացիական հասարակության, տեղեկատվական անվտանգության, ազգային անվտանգության հարցերով, որոնց ուսումնասիրության տիրույթում է գտնվում նաև ազգային անվտանգության ու հանրային կառավարման այնպիսի մարտահրավերների ու վտանգների վերլուծությունը, քաղաքականության զեկույցների, հանձնարարականնների, խորհրդատվսկան փաստաթղթերի պատրաստումը, ինչպիսիք են ատելության խոսքը, բռնության կոչերը, ֆեյք լուրերը։

2. Մարտի 4-ին Հանրային խորհրդի ինստիտուցիոնալ գործառնության ու զարգացման ռազմավարության ընդունումից հետո մտադիր եմ լրջորեն ուժեղացնել բոլոր հանձնաժողովները նոր գործառույթներով, համալրել նոր մասնագետներով, այդ թվում առաջարկել ստեղծել ենթահանձնաժողով, որը կսկսի մշտադիտարկում ու զեկույց պատրաստել, այդ թվում հրավիրելով ԱԱԾ, Ոստիկանության, ԶԼՄ ոլորտի կարգավորող մարմինների ներկայացուցիչներին, որոնք առնչվում են սույն խնդրին։

3. Պատրաստված քաղաքականության խորհրդատվական փաստափուղթը հաստատման համապատասխան ընթացակարգերից հետո կուղարկվի ՀՀ կառավարությանը և պատկան մարմիններին' օրենսդրական ու իրավակիրառ առաջարկություններով։

4. Առաջիկայում Հանրային խորհրդի համապատասխան հանձնաժողովը իր նախագահի թափուր տեղի համալրումից ու այս հարցերով ենթահանձնաժողովի կազմավորումից հետո հանդես կգա մասնագետներ ու փորձագետներ ներգրավելու հայտարարությամբ։

Հարգանքներով'
Ստյոպա Սաֆարյան
Հանրային խորհրդի նախագահ»։

  • Կիսվել: