Ստորագրված հայտնի հայտարարության մեջ որևէ հղում չկա Մեղրիին կամ Սյունքիի մարզին, որևէ էստակադայի մասին․ Ռուբեն Ռուբինյան
Ստորագրված հայտնի հայտարարության մեջ որևէ հղում չկա Մեղրիին կամ Սյունքիի մարզին, որևէ էստակադայի մասին, առավել ևս թուրքական կամ ադրբեջանական դրոշներով։ Այս մասին այսօր ԱԺ հերթական նիստում հայտարերց իմքայլական Ռուբեն Ռուբինյանը։
«Ես կարծում եմ՝ որպեսզի մեր խոսակցությունը ստացվի, մենք բոլորս մեզ պետք է դնենք ՀՀ քաղաքացիների տեղը։ Լսելով ձեր ելույթները՝ ես փորձեցի ինձ պատկերացնել ՀՀ ոչ պաշտոնյա քաղաքացու դերում։ Եվ ի՞նչ եմ ես տեսնում։ ՀՀ բոլոր քաղաքացիները հիմա շատ վատ տրամադրության մեջ են։ Նրանցից շատ շատերը չեն տեսնում ապագան, նրանք մեծ ցավ ունեն, բազմաթիվ առարկայական խնդիրներ, և ի՞նչ են նրանք տեսնում։ Տեսնում են զրո խոսակցություն ներկայի և ապագայի մասին և տեսնում են ցավի կապիտալիզացիա։ Սիրելի ընդդիմադիր գործընկերներ, դուք հիմա զբաղված եք ցավի կապիտալիզացիայով։ Ես մտածում եմ, թե ինչո՞ւ մեզ մոտ չի ստացվում ներկայի և ապագայի մասին խոսելը, ինչո՞ւ ենք մենք խոսում անդադար աղ լցնում մեր իսկ վերքի վրա՝ Շուշիի կորստի վրա։ Ձեզ չի՞ հետաքրքրում, թե ժողովուրդն ինչու չի գալիս ձեր հանրահավաքներին։ Ինչո՞ւ մեզնից հիասթափված բազմաթիվ մարդիկ չեն գալիս ձեր հանրահավաքներին։ Որովհետև դուք չեք խոսում պրոբլեմների մասին, չեք խոսում ապագայի մասին։ Մի զբաղվեք ցավի կապիտալիզացիայով»,- հայտարարեց Ռուբինյանը։