Ստեփանակերտի տարածքում կվնասազերծվեն թշնամու կողմից արձակված ու դեռևս չպայթած կասետային ռումբեր և արկեր․ ԱՀ ԱԻՊԾ
Արցախի ԱԻ պետական ծառայությունից հայտնում են, որ քիչ հետ Սեփանակերտի տարածքում կվնասազերծվեն թշնամու կողմից արձակված ու դեռևս չպայթած կասետային ռումբեր և արկեր։
«Հարգելի հայրենակիցներ.
Քիչ հետո Ստեփանակերտի տարածքում կվնասազերծվեն թշնամու կողմից արձակված ու դեռևս չպայթած կասետային ռումբեր և արկեր:
Պայթյունի ձայն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել. Սակրավորներն են աշխատում»,- ասվում է հաղորդագրության մեջ։