երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Սփյուռքից ուղարկված ապրանքների խնդիրը կառավարության վերահսկողության տակ է և շուտով լուծում կստանա. Բադասյան

Սփյուռքից ուղարկված ապրանքների խնդիրը կառավարության վերահսկողության տակ է և շուտով լուծում կստանա. Բադասյան

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հաստատել է տևական ժամանակ շրջանառվող այն լուրերը, թե 44-օրյա պատերազմի ժամանակ սփյուռքից որպես աջակցություն ուղարկված տարատեսակ ապրանքների մի մասը դեռևս մաքսային պահեստներում են գտնվում։
 
«Սփյուռքից ուղարկված ապրանքների խնդիրը կառավարության վերահսկողության տակ է և շուտով լուծում կստանա»,- հայտարարել է Բադասյանը։
 
Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ մինչև այժմ այդ հարցը չի լուծվել, երբ պատերազմից մեկուկես տարի է անցել՝ Բադասյանը տվել է ուշագրավ պատասխան. «Տարընկալում է եղել՝ ԱԻՆ-ը պետք է ստանա այդ ապրանքը, թե՞ առողջապահության նախարարությունը»,- պարզաբանել է նախարարը։
Նրա խոսքով՝ ՊԵԿ-ից նամակներ են ուղարկվել պետական գերատեսչությունների գործընկերներին՝ առաջարկելով մաքսազերծել իրենց անունով ուղարկված ապրանքները։
 
«Մենք գույքագրել ենք այս պահին մաքսային հսկողության գոտում գտնվող բոլոր ապրանքները, և ներկայացրել ենք, որպեսզի շտապ ավարտին հասցնենք այս գործընթացը»,- ասել է Ռուստամ Բադասյանը։
 
 

  • Կիսվել: