շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Սպիտակ տունը փետրվարի 19-ին Խաղաղության խորհրդի հանդիպում կանցկացնի. աղբյուր

Սպիտակ տունը փետրվարի 19-ին Խաղաղության խորհրդի հանդիպում կանցկացնի. աղբյուր

Սպիտակ տունը փետրվարի 19-ին Խաղաղության խորհրդի մասնակից պետությունների ղեկավարների հանդիպում կանցկացի: Այս մասին տեղեկացնում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ինչպես հաղորդվում է՝ ԱՄՆ վարչակազմը ցանկանում է հանդիպումն օգտագործել Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի իրականացումն առաջ մղելու և անկլավի վերակառուցման համար միջոցներ հավաքելու նպատակով։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ ձևավորված Խաղաղության խորհրդի կազմում այժմ ընդգրկված է 27 անդամ, որոնց թվում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հունվարի 22-ին Դավոսում տեղի է ունեցել Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման արարողությունը։

 

  • Կիսվել: