երեքշաբթի, հոկտեմբեր 27
27 / 10 / 2026
Սովորողների հետ շփումը ծանր օրվա մեջ լույս բերող կետն է. Ժաննա Անդրեասյան

Սովորողների հետ շփումը ծանր օրվա մեջ լույս բերող կետն է. Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍՆ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը աշակերտների հետ խորհրդի նիստում քննարկել է կրթության զարգացման պետական ծրագրի նախագիծը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: 

«Շատ որակյալ քննարկում ունեցանք՝ մեկը մեկից լավ հարցեր, դիտարկումներ և առաջարկներ։ Երեկոյան ուշ նայում եմ օրվա նամակներս ու տեսնում եմ, որ նամակներ կան նաև աշակերտներից։ Դպրոցների խնդիրների մասին։ Շատ դիպուկ ու կարևոր։

Սովորողների հետ շփումը ծանր օրվա մեջ լույս բերող կետն է. երբ տեսնում ես՝ ինչ մտածող, վերլուծող, մտքերը կոնկրետ ու հստակ ձևակերպող աշակերտներ ունենք, խնդիրները դառնում են հաղթահարելի»,- գրել է Անդրեասյանը: 

  • Կիսվել: