Սիմոնյանն ի՞նչ կապ ունի, եթե Հայաստանում ԱԺ նախագահը պետք է էշով ման չգա. Խաչատուր Սուքիասյան
Ալեն Սիմոնյանն ի՞նչ կապ ունի, եթե Հայաստանում Ազգային ժողովի նախագահը պետք է էշով ման չգա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար գնված ավտոմեքենայի թեմային։
«ՀՀ ԱԺ ղեկավարության մասին է խոսքը գնում, իհարկե, պետք է ինչ-որ աստիճան որակով մեքենայով ման գա»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Սուքիասյանը։
Նա նշեց, թե կան մեքենաներ, որոնք մի քանի հազար դոլարով կարող էժան լինեն, բայց սպասարկման ծախսն ավելի թանկ է։
«Հիմա այդ ընտրությունն էլ արդյունավետության հետ կապված խնդիր է, մասնագետները պետք է ասեն»,-նշեց պատգամավորը։


